ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – Գևորգ Կարապետյան
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն – Տիգրան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – Գագիկ Ծառուկյան
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն – Սպարտակ Կյուրեղյան
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – Վարդան Ղուկասյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – Սուրեն Պետրոսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – Էդմոն Մարուքյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – Լևոն Զուրաբյան
Հայաստանի շնորհապետական կուսակցություն – Գուրգեն Սիմոնյան
«Հայաստան» դաշինք – Ռոբերտ Քոչարյան
«Հանրապետություն» կուսակցություն – Արամ Սարգսյան
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» կուսակցություն – Արման Բաբաջանյան
«Միասնության թևեր» կուսակցություն – Արման Թաթոյան
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – Հայկ Մարության
Ռեֆորմիստների կուսակցություն – Վաղարշակ Հարությունյան
«Ուժեղ Հայաստան.» դաշինք – Նարեկ Կարապետյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – Նիկոլ Փաշինյան
«Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն – Արտակ Սարգսյան
Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն – Լևոն Շիրինյան
Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: