«Ոչ, նման ոչ պայմանավորվածություն, ոչ քննարկում, ոչ զրույց չի եղել»,- «Հայաստա» դաշինքի ընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո ասաց դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ներքին պայմանավորվածություն ունեն, որ ԲՀԿ-ի, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները խորհրդարան անցնելու դեպքում վարչապետի թեկնածու են առաջադրելու Ռոբերտ Քոչարյանին։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին, և ընդդիմադիրները, առնվազն իրենք իրենց մասով, աջակցելու են այդ թեկնածուին։
«Ով կլինի առաջատարն ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի։ Որևէ ակնկալիք, անձնական խիստ ձգտում, որ, չէ, ամեն գնով պետք է «Հայաստան» դաշինքից լինի վարչապետը, այդպիսի ցանկություն, մոտեցում, պնդում երբեք արված չի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։