Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր որոշեց երկարաձգել Բագրատ սրբազանի խափանման միջոց կալանքը:
Այսօր Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել կալանքը՝ պնդելով, որ վկաների վրա ազդելու ռիսկեր են տեսնում:
Բագրատ սրբազանը խափանման միջոց կալանքի վերաբերյալ ոչինչ չցանկացավ ասել, միայն շեշտեց. «Ինչպես տարել եք այնտեղ, այնպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք: Ես ո՛չ ակնկալիք ունեմ, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ երազանք»:
Բագրատ սրբազանը շնորհակալություն հայտնեց բոլորին հաղթանակի ուղին կերտելու համար. «Մեր ամբողջ կյանքը լինելու է մեկ բան՝ ազատագրված հայրենիք, ազատ հասարակություն, եւ աստվածապաշտ ժողովուրդ, եթե դա կարժենա մեր կալանքը, եթե պետք է արժենա մեր զոհաբերությունը, եթե դա կարժենա մեր չգոյությունը, թող արժենա, բայց թող այդպես լինի»:
Դատարանը որոշեց Բագրատ սրբազանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգել՝ պնդելով, որ ռիսկերը չեն վերացել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: