Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամսով

Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր՝ ապրիլի 23-ին, երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  խափանման միջոց կալանքը երկու ամսով:

«Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն` այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն»,- ասաց Ֆարխոյանը։

Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ Դատախազի միջնորդությունն ուղեկցվեց ակցիայով. դահլիճում բարձրացվեցին «Դարձե՛ք մեզնից մեկը», «Ես 19-րդ արդարն եմ», «Ես 750-րդ արդարն եմ» և նմանատիպ այլ թվերով, ինչպես նաև «Ազատություն սրբազանին» գրառմամբ պաստառներ։

Leave a comment