Լուրեր |
Գործի շրջանակում հրապարակվել էին նաև համապատասխան ձայնագրություններ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Գործը վերաբերում է «Սրբազան պայքար» անվանումով շարժմանը։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտարարել էր, որ շարժման որոշ մասնակիցներ և ղեկավարներ կասկածվում են ահաբեկչական գործողությունների և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների պլանավորման մեջ։
Գործի շրջանակում հրապարակվել էին նաև համապատասխան ձայնագրություններ։
Ներկայում այս գործով 18 մեղադրյալներից կալանքի տակ են գտնվում երկու անձ՝ Բագրատ Սրբազանը և Վահագն Չախալյանը։
Ներկայացված որոշումը վերաբերում է նախաքննական փուլում կիրառվող խափանման միջոցի պահպանմանը՝ հաշվի առնելով գործի ընթացքը։