Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջիկա փուլին: Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Ռավիդի խոսքով՝ Ուիթքոֆը փետրվարի 3-ին կժամանի Իսրայել, որտեղից էլ կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում Ուիթքոֆը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ կանցկացնի, հայտնել է Ռավիդը։
Հունվարի 23-ին և 24-ին Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունների կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցություններ: