Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

23.04.2026 | 13:56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ստեփանակերտում Սուրբ Աստվածամայր տաճարի քանդման վերաբերյալ լուրերին։

Factor TV-ի հարցին ի պատասխան՝ կառավարության ղեկավարը նշեց, որ պաշտոնական Երևանն այս պահին ամբողջացնում է տեղեկատվությունը, սակայն հակված չէ հարցը դարձնել միջազգային քննարկման առարկա։

«Ես ուզում եմ ասել ուղիղ և առանց սեթևեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ, առավել ևս հիմա, պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են, և ինչպես Նոր Կտակարանում է ասվում, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ… ինչպես Նոր Կտակարանն է ասում իր ընթերցողներին, ասում է՝ «դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք, և չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով որ չափվելու եք»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment