Ես չեմ պատկերացնում մի ընտանիք, որտեղ խորովածը շրջանցում է կարևոր իրադարձությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այնպիսի բան է եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված չանե՞ն։ Այսօր հարյուրավոր փողոցներում խորոված են անում մարդիկ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե «կրիվետկա-փարթի» անեինք, կհասկանայի, կասեի՝ բա մեր երկրի ինքնությունը, ավանդույթները։ Ես ներկա եմ ամեն տեղ ՀՀ-ում, վաղուց ժամանակն է, որ իմ ներկայությանը սովորած լինեիք»,- ասաց նա։