https://arm.sputniknews.ru/20260423/adrbejanin-arvats-razmavarakan-gvortsarqy-mi-arajark-e-vor-petq-e-iragvortsvi-pashinjan-101297760.html
Ադրբեջանին արված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է իրագործվի. Փաշինյան
Ադրբեջանին արված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է իրագործվի. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրեն պետք չէ արձագանք Ադրբեջանից. երբ ճիշտ բանաձևը ճիշտ տեղում դնում ու ճիշտ ձևով օգտագործում ես, այն սկսում է աշխատել։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T14:00+0400
2026-04-23T14:00+0400
2026-04-23T14:00+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101291851_0:133:1500:977_1920x0_80_0_0_7a297bb28dd3e431f4f81c0a66234520.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքը մի առաջարկ է, որ պետք է ուղղակի իրագործվի ու իրագործվելու է։ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Փաշինյանն ապրիլի 20-ին պարզաբանեց Ադրբեջանին առաջարկված ռազմավարական գործարքի էությունը, որի մասին առաջին անգամ խոսել էր 2024 թվականի նոյեմբերին: Նրա խոսքով` սահմանագծում, սահմանազատում անելուց հետո հանգիստ են թողնում միմյանց, չեն փորփրում, թե ով որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել, ընդհանրապես փակում են թեման։ Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչ արձագանք է ստացել Փաշինյանը Ադրբեջանից, կամ եթե չկա արձագանք, ապա ինչ է ակնկալում նա` հաշվի առնելով նաև այն, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» վերտառությամբ ցուցահանդես է բացվել։Ի պատասխան վարչապետը հայտարարեց` ՀՀ–ում ինչքան խոսվում է Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան Ադրբեջանում այդ խոսույթը լինելու է և հակառակը։Փաշինյանը նշեց, որ ինքը Ադրբեջանի անունից չի կարող խոսել, այլ միայն կարող է ասել, որ բավականին երկար ժամանակ ռազմավարական մեր պատկերացումները գետնի վրա, իրականության մեջ տալիս են արդյունք։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/17/101291851_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0009f149148385c6c8eaef3de50697e0.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրեն պետք չէ արձագանք Ադրբեջանից. երբ ճիշտ բանաձևը ճիշտ տեղում դնում ու ճիշտ ձևով օգտագործում ես, այն սկսում է աշխատել։
Ի պատասխան վարչապետը հայտարարեց` ՀՀ–ում ինչքան խոսվում է Ղարաբաղը վերադարձնելու մասին, այնքան Ադրբեջանում այդ խոսույթը լինելու է և հակառակը։
«Ես կարծում եմ որ դա մի առաջարկ է, որ պետք է ուղղակի իրագործվի ու իրագործվելու է։ Ինձ պետք չէ արձագանք Ադրբեջանից. երբ ճիշտ բանաձևը ճիշտ տեղում դնում ու ճիշտ ձևով օգտագործում ես, ինքը սկսում է աշխատել։ Խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը դրա արձագանքն է, սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, հաստատված խաղաղությունը դրա արձագանքն են»,– հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց, որ ինքը Ադրբեջանի անունից չի կարող խոսել, այլ միայն կարող է ասել, որ բավականին երկար ժամանակ ռազմավարական մեր պատկերացումները գետնի վրա, իրականության մեջ տալիս են արդյունք։