Նոր կենսաչափական անձնագրերը էական դեր են ունենալու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում․ վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի և հարակից օրենքներին նախագծերին անհետաձգելի համարելու մասին հարցը։ 

Վարչապետ Փաշինյանն ընդծեց, որ ունեն կենսաչափական անձնագրերի որոշակի ձևավորում և առաջիկայում առիթ կունենան հանրությանը ներկայացնել․ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ կենսաչափական անձնագրերը ցույց տան մեր ծագումնաբանությունը, բազմադարյա պատմությունը և առանցքում ունենանք մեր պետությունը՝ ՀՀ-ն և սա կարծում եմ պետության այցեքարտն է»։ 

Վարչապետը նշեց, որ այս անձնագրերի ներդրումն էական դեր է ունենալու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում, որովհետև բովանդակային որակը և պարունակությունը շատ էական է։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a comment