Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը


ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


 


9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝


  • «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 02.06.2026 թ.

  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2026 թ.

  • Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 15.06.2026 թ.

  • «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» (էսսե)-24.06.2026 թ.

  • Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում

  • «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում

  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

  • 12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) – 03.06.2026 թ.

  • «Մաթեմատիկա» (գրավոր) – 10.06.2026 թ.

  • «Հայոց պատմություն» (գրավոր) – 17.06.2026 թ.

  • «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

  • «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:


 

Դիտումների քանակ4

Leave a comment