ԵԱՏՄ–ում մաքսային պատասխանատվության ընդհանուր սկզբունքներ կսահմանվեն

Բաժանորդագրվել

Արձանագրության նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հավանության է արժանացել 2026թ․ հունվարի 30-ին։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մաքսային կարգավորման ոլորտում ԵԱՏՄ իրավունքի պահանջները չպահպանելու համար պատասխանատվության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ սահմանելու մասին նախագծի ստորագրման առաջարկությանը Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2026թ․ հունվարի 30-ի կարգադրությամբ հավանություն է տրվել «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը։

Նախագիծն այնուհետև ներկայացվել է ԵԱՏՄ անդամ պետություններին՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու նպատակով։

Ըստ այդ նախագծի` հանցագործությունների և վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանելիս կողմերը կհիմնվեն օրինականության, արդարության, մարդասիրության, օրենքի առջև հավասարության, մեղքի, անմեղության կանխավարկածի, պատասխանատվության անխուսափելիության, պատժի համաչափության սկզբունքների վրա։

Leave a comment