Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

Սուրեն Պապիկյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Այսօր ընդունել եմ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին»,- գրել է Պապիկյանը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել էր Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման հանդիսավոր արարողությունը։

Leave a comment