Թրամփն ուզում է սահմանափակել Իրանի կողմից կարգավորման առաջարկ ներկայացնելու ժամանակը. CNN

https://arm.sputniknews.ru/20260422/trampn-uzum-e-sahmanapakel-irani-kvoghmic-kargavvorman-arajark-nerkajacnelu-zhamanaky-cnn-101273110.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_171:0:2902:2048_1920x0_80_0_0_565d5ab1b9d41850ec1bd449db88aef6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

դոնալդ թրամփ, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Թրամփի շրջապատում գիտակցում են, որ որքան երկար է տևում Հորմուզի նեղուցի արգելափակումն ամերիկյան ուժերի կողմից, այնքան մեծանում է համաշխարհային տնտեսության կրած վնասը:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սահմանափակել Իրանի կողմից հակամարտության կարգավորման առաջարկ ներկայացնելու ժամկետները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNN հեռուստաալիքին։

ԱՄՆ նախագահը նախօրեին հայտարարել էր, որ երկարացնում է Իրանի հետ հակամարտության հրադադարի ռեժիմը մինչև հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի առաջարկների ներկայացումը և բանակցությունների ավարտը:

«Թրամփը նախատեսում է միասնական առաջարկ ձևավորելու համար իրանցիներին տալ սահմանափակ ժամկետ», – հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի ցանկանում հրադադարը երկարաձգել անորոշ ժամկետով։

Հեռուստաալիքը նշում է, թե Թրամփի վարչակազմում գիտակցում են, որ որքան երկար է տևում Հորմուզի նեղուցի արգելափակումն ամերիկյան նավերի կողմից, այնքան մեծանում է համաշխարհային տնտեսութան կրած վնասը:

Ինչպես նշում է CNN-ը, պարզ չէ՝ Թեհրանն արդեն Վաշինգտոնից ստացե՞լ է ազդանշան առաջարկի շուրջ մտածելու ժամկետի սահմանափակման մասին, թե՞ ոչ:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։

Leave a comment