Ու՞ր գնամ, Ղարաբա՞ղ, չկա ինձ համար այլ տեղ. Սերժ Սարգսյանը՝ «իր ներկայության հետ չհաշտվողների» մասին

Ու՞ր գնամ, Ղարաբա՞ղ, չկա ինձ համար այլ տեղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով «իր ներկայության հետ չհաշտվողների» մասին։

Այլ հարցերի նախագահը չպատասխանեց։

Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սարգսյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին դատարանը որոշում էր կայացրել վճռի հրապարակման ժամկետը երկարաձգել` ժամկետ սահմանելով ապրիլի 20-ը։ Իսկ ապրիլի 20-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգում ոչ թե վճիռ է հրապարակվել, այլ որոշվել է վերսկսել գործի դատաքննությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment