Պեկինը հերքել է Թրամփի պնդումը, թե իրանական նավը Չինաստանից «նվեր» էր տեղափոխում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պեկինը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից կալանված իրանական դրոշի ներքո նավը Չինաստանից «նվեր» էր տեղափոխում։

Այս մասին լրագրողներին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
«Չինաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Չինաստանը, որպես պատասխանատու խոշոր տերություն, միշտ օրինակ է ծառայել իր միջազգային պարտավորությունները կատարելու հարցում», – նշել է նա։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ «Տուսկա» բեռնատար նավի վրա կային «որոշ ոչ այնքան լավ իրեր՝ նվեր Չինաստանից»”

Leave a comment