Դելֆիում ԱԽ քարտուղարը Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը


Դելֆիում հանդիպել եմ Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 


 


«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:


 


Հանդիպմանն անդրադարձել ենք նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին»,- գրել է նա:

Դիտումների քանակ4

Leave a comment