Վագիֆ Խաչատրյանի քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք․ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն, պարզ է՝ որպես գաղտնիք շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերվել է այդ խնդիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ խոսելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխվածՎագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին։
«Այս պահի դրությամբ քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ և հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք»,-ասաց նա։