Իրանը պատրաստ է հետ մղել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ցանկացած սպառնալիք․ Բաղայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանվել ԱՄՆ-ի և Իսրայելի նոր ագրեսիայից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Էսմայիլ Բաղայիը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի սկսել այս պարտադրված պատերազմը, և Իրանի բոլոր գործողությունները նպատակ ունեն իրականացնել իր անքակտելի իրավունքը՝ օրինական պաշտպանվել ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականցվող ռազմական ագրեսիայից։ Զինված ուժերը, զգոն մնալով հանդերձ, պատրաստ են համապարփակ և վճռականորեն պաշտպանել Իրանի ամբողջականությունը ցանկացած սպառնալիքից և չարամիտ գործողություններից», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Leave a comment