https://arm.sputniknews.ru/20260422/lenini-andzy-hamakranq-e-arajacnum-rusastancineri-64-i-mvot-101255287.html
Լենինի անձը համակրանք է առաջացնում ռուսաստանցիների 64%-ի մոտ
Լենինի անձը համակրանք է առաջացնում ռուսաստանցիների 64%-ի մոտ
Sputnik Արմենիա
Լենինի նկատմամբ անձնական վերաբերմունքի ցուցիչը կազմել է 56 միավոր 100-ից։ 2016 թվականին այս ցուցանիշը 55 էր։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T13:36+0400
2026-04-22T13:36+0400
2026-04-22T13:36+0400
վլադիմիր իլյիչ լենին
https://cdn.am.sputniknews.ru/img/1768/67/17686729_0:0:2047:1151_1920x0_80_0_0_d94d5a4ffdb36a8850f1ab2f946755af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցիների 64%-ը համակրանքով է վերաբերվում Վլադիմիր Լենինի անձին։ Այս մասին են վկայում Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրվա առթիվ անցկացված հարցման արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերլուծական բաժնին։Լենինի նկատմամբ անձնական վերաբերմունքի ինդեքսը կազմել է 56 միավոր՝ 100-ից, 2016թ․-ին այս ցուցանիշը 55 միավոր էր։ Խորհրդային պետության հիմնադիրը համակրանք է առաջացնում ռուսաստանցիների 64%-ի մոտ, 20%-ը նրա նկատմամբ հակակրանք ունի։ Հարցվածների 16%-ը կարծում է, որ Վլադիմիր Լենինը գործել է ի շահ ռուսական հասարակության, 27%-ի կարծիքով՝ ի շահ մեծամասնության, 13%-ի կարծիքով՝ փոքր խմբի շահերից ելնելով։Վլադիմիր Լենինի պատմական աջակցության ինդեքսը կազմել է 54 միավոր՝ 100-ից, 2016 թ․-ին այս ցուցանիշը հավասար էր 49 միավորի։ Հարցված 10 մարդուց 4–ը (40%) համոզված են, որ Լենինի գործունեությունը Ռուսաստանին ավելի շատ օգուտ է բերել, 18%-ը կարծում է, որ ավելի շատ վնաս է տվել։«ՎՑԻՈՄ – Sputnik» համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է ապրիլի 10-ին՝ 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ 95% հավանականությամբ առավելագույն սխալը չի գերազանցում 2,5%-ը։Վլադիմիր Իլյիչ Լենինը (Ուլյանով) ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին Սիմբիրսկում (այժմ՝ Ուլյանովսկ), հետագայում հիմնադրել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկների) կուսակցությունը և դարձել Խորհրդային սոցիալիստական պետության հիմնադիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1768/67/17686729_0:0:2047:1535_1920x0_80_0_0_a871839a8884c3085cbf76d9fabc0240.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր իլյիչ լենին
Բաժանորդագրվել
Լենինի նկատմամբ անձնական վերաբերմունքի ցուցիչը կազմել է 56 միավոր 100-ից։ 2016 թվականին այս ցուցանիշը 55 էր։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցիների 64%-ը համակրանքով է վերաբերվում Վլադիմիր Լենինի անձին։ Այս մասին են վկայում Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրվա առթիվ անցկացված հարցման արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերլուծական բաժնին։
Լենինի նկատմամբ անձնական վերաբերմունքի ինդեքսը կազմել է 56 միավոր՝ 100-ից, 2016թ․-ին այս ցուցանիշը 55 միավոր էր։ Խորհրդային պետության հիմնադիրը համակրանք է առաջացնում ռուսաստանցիների 64%-ի մոտ, 20%-ը նրա նկատմամբ հակակրանք ունի։ Հարցվածների 16%-ը կարծում է, որ Վլադիմիր Լենինը գործել է ի շահ ռուսական հասարակության, 27%-ի կարծիքով՝ ի շահ մեծամասնության, 13%-ի կարծիքով՝ փոքր խմբի շահերից ելնելով։
Վլադիմիր Լենինի պատմական աջակցության ինդեքսը կազմել է 54 միավոր՝ 100-ից, 2016 թ․-ին այս ցուցանիշը հավասար էր 49 միավորի։ Հարցված 10 մարդուց 4–ը (40%) համոզված են, որ Լենինի գործունեությունը Ռուսաստանին ավելի շատ օգուտ է բերել, 18%-ը կարծում է, որ ավելի շատ վնաս է տվել։
«ՎՑԻՈՄ – Sputnik» համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է ապրիլի 10-ին՝ 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ 95% հավանականությամբ առավելագույն սխալը չի գերազանցում 2,5%-ը։
Վլադիմիր Իլյիչ Լենինը (Ուլյանով) ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին Սիմբիրսկում (այժմ՝ Ուլյանովսկ), հետագայում հիմնադրել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկների) կուսակցությունը և դարձել Խորհրդային սոցիալիստական պետության հիմնադիրը։