2025թ. տվյալներով 57-րդն էինք՝ 5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք. Գևորգ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։

ԵԱՏՄ երկրների մեջ Հայաստանն առաջատարն է։

Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։

2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment