Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը կլինի ընդամնեը «պատրանքային համաձայնագիր», եթե Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը չներգրավվի, լրագրողներին ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Եթե համաձայնության հասնեն, ՄԱԳԱՏԷ-ն պետք է ներկա լինի և իրականացնի ստուգում, հակառակ դեպքում դա կդառնա համաձայնագրի պատրանք, այլ ոչ թե համաձայնագիր», – ասել է նա։
Գրոսիի խոսքով՝ տեսուչների ներկայությունը անհրաժեշտ է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը ստուգելու համար։