Հունիսի 7-ին ամեն ինչ չի ավարտվի, Փաշինյանը սիրում է բախումներ, կռիվներ, նա սնվում է դրանցով

Հայաստանը բարդ, ճգնաժամային օրեր է ապրում, երկրում հեղինակություններ չկան, իշխանությունն աստիճանաբար կենտրոնանում է մեկ մարդու ձեռքում և կառավարվում նրա քմահաճույքներով։ Փոխզսպող մեխանիզմներ գոյություն չունեն, մենք առաջարկում ենք, որ նախագահի պաշտոնում լինի Միքայել արքեպիսկոպոսը, ով կարող է փոխլրացնել, հավասարակշռել իշխանությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, պատմաբան Կարպիս Փաշոյանը։

Խոսելով կուսակցությունների առաջարկած ծրագրերից՝ Փաշոյանը նկատեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ հունիսի 7-ը ներկայացնի որպես սովորական ընտրություն, բայց այս ընտրությունները լավ ապրելու, առևտուր անելու, աշխատատեղերի մասին չեն։
Փաշոյանի խոսքով, իրենք աշխատելու են 30-35 տոկոս ընտրողին ընտրատեղամաս տանելու վրա, իրենք ձայն չեն փոշիացնում, քանի որ իրենց ընտրողը Փաշինյանին կամ Քոչարյանին չի ընտրելու։

«Հունիսի 7-ին ամեն ինչ չի ավարտվելու, Փաշինյանն իշխանությունը հեշտ չի հանձնի, նա պատրաստ է գնալ արյունահեղության, նա սիրում է բախումներ, ճգնաժամային իրավիճակներ, այդ իրավիճակներում է դրսևորվում։ Փաշինյանը հիմա ինքնավստահություն է խաղարկում, շատ լուրջ զգում է վտանգը, դիմում է հակադիր քայլերի և հաղթանակի պատրանք ստեղծում, որ կասկածի որդը չտարածվի իշխանության ներսում ու փլուզվի»։

#ՀերմինեՄիքայելյան #24TV #ԿարպիսՓաշոյան #ընտրություններ #քարոզարշավ
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ԱՊ

Leave a comment