Շարունակում ենք ներկայացնել «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրի խոսնակներին
Արդարադատության նախարարի տեղակալները կբանախոսեն հետևյալ թեմաներով՝
Տիգրան Դադունց – «Իրավական ակտի նախագծի մշակման փուլերը»
Աննա Կարապետյան – «Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ որպես ռազմավարական նպատակ»
Գևորգ Քոչարյան – «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը ՀՀ-ում»
Օկսաննա Աբրահամյան – «էլեկտրոնային համակարգերի դերն արդարադատության ոլորտում»
Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակին։
Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://moj.am/article/4389։
«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-28-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը, ժամը 22։00-ն։