Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել Իրանի կառավարությանը ընդունել ԱՄՆ առաջարկները և զիջումների գնալ լարվածությունը թուլացնելու համար։
Նա այս հայտարարությունն արել է Թուլուզի համալսարան կատարած այցի ժամանակ, BFMTV հեռուստաալիքի եթերում։
«Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին հարված հասցնելուն։ Նրանք Իրանին բանակցություններ են առաջարկել, և Իրանը պետք է օգտվի այս հնարավորությունից՝ համաձայնվելու խոշոր զիջումների և դիրքորոշման արմատական փոփոխության»,- ասել է նախարարը։