Ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար Երեւանի քաղաքապետարանը 30 միլիոն դրամ է տալիս. ավագանու անդամ

«Պատահական չէ՝ Ախուրյանն է ընտրված: Սա Երեւան քաղաքի բյուջեից յուրօրինակ հարգանքի տուրք էր ախուրյանցի Անոյին: Ապրի՛ Երեւանի քաղաքապետարանը, որ այս նախընտրական շրջանում ախուրյանցի Անոյի սիրտը շահելու համար 30 միլիոն դրամ փող է տալիս»,- այսօր ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցությունից ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով նիստի օրակարգում չզեկուցվող մի նախագծի, որով նախատեսվում էր Ախուրյան բնակավայրի այգու բարեկարգման նպատակով 30 միլիոն դրամի աջակցություն տրամադրել:

Անդրադառնալով Երեւանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանն ընդառաջ ճանապարհների բարեկարգման աշխատանքներին՝ Սուքիասյանը նկատեց. «2025 թվականի բյուջեով էլ է ավելի քան 4 միլիարդ դրամ եղել, այս տարվա բյուջեով էլ է եղել, բայց մեկ է՝ կառավարությունից հավելյալ փող են տալիս եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էլ արձանագրում է , որ ճանապարհների վերանորոգման գործընթացում հարկադրված է եղել ճանապարհային դեպարտամենտը միջամտել: Այսինքն՝ այդ ահռելի բյուջեն այսքան փողերով տրված է քաղաքային իշխանությանը, բայց մեկ է՝ ճանապարհային դեպարտամենտը պետք է միջամտի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment