Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը «Գրեմմիի» երկու մրցանակ է ստացել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը «Գրեմմիի» երկու մրցանակ է ստացել Լոս Անջելեսում կայացած «Գրեմմիի» 68-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն օրիգինալ երաժշտությունը տեսողական ստեղծագործության համար» և «Լավագույն հավաքական սաունդթրեքը» անվանակարգերում։

Լավագույն օրիգինալ երաժշտության համար մրցանակ ստացավ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը, իսկ լավագույն հավաքական սաունդքրեթքի համար մրցանակը շնորհվել է ողջ ֆիլմի ընթացքում հնչած կոմպոզիցիաների հավաքածուին։

Նշենք, որ ֆիլմը դարձել է այս տարվա ամենաքննարկվող ֆիլմերից մեկը՝ համաշխարհային վարձույթում հավաքելով մոտ 368 մլն դոլար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գրեմմի–2026» մրցանակաբաշխության ժամանակ հայտնի ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) ստացել է «Կարիերայում ձեռքբերումների համար» (Lifetime Achievement Award) մրցանակը։

Sputnik Արմենիա

Leave a comment