Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը երկկողմ հարաբերություններն են քննարկել

Բաժանորդագրվել

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք արդիական հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ու Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպումը կայացել է Մոսկվայում` ապրիլի 20–ին։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք արդիական հարցեր՝ հաշվի առնելով վերջին շրջանում բարձր մակարդակով կայացած ռուս-հայկական բանակցությունների արդյունքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցության տարբեր ուղղություններին՝ նպատակ ունենալով գնահատել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ու հետագա քայլերը։

Leave a comment