ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։
«Նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։
Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝
Բրենդինգ և վիզուալ ինքնություն.
-
միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ, -
կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում, -
ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):
Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).
-
միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում, -
մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով, -
մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ, -
ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։
Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).
-
մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր, -
ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։
Առաջարկները պետք է ներառեն՝
-
հայեցակարգային նկարագրություն, -
ծրագրային կառուցվածք, -
հիմնական գաղափարներ և ուղերձներ, -
նախնական բյուջե, -
իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,
Առաջարկներ կարող են ներկայացնել՝
-
մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները, -
միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները, -
ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:
Պարտադիր է, որ դիմորդները՝
-
ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ, -
ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ, -
ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն), -
ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ, -
կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:
Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։
Վերջնաժամկետ.
Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ:
Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 15-ն է։
Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն։ Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան)»,- նշում են ԿԳՄՍՆ-ից:
Դիտումների քանակ11