ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ ՆԳՆ-ից 24News-ին հայտնել էին, որ դանակահարողը, ըստ նախնական տվյալների, եղել է ոչ սթափ վիճակում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, ուշ երեկոյան՝ Հալաբյան փողոցում։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Հասմիկ Սարգսյան
–00—ՅՄ