ՄԻՊ աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց


Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց:


 


Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ։


 


Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովման աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից և առաջնահերթություններից են:


 


Դասընթացը վարել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը և ՄԱԶԾ գենդերային հավասարության փորձագետ Ժաննա Գևորգյանը:


 


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների շարունակականությունը և այդ ուղղությամբ կատարած քայլերը:


 


Հանդիպման ընթացքում ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում համատեղ իրականացված աշխատանքները, գենդերային հավասարության պարգևադրոշմի ռազմավարական ուղղություններն, ինչպես նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների պլանը։


 


Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Լավ կառավարման հիմնադրամի կողմից:


 


 


Leave a comment