Ռալիի ժամանակ երկրպագու է զոհվել վրաերթի հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինայում կայացած Հարավամերիկյան ռալիի ընթացքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Մասնակիցներից մեկը մահացու վրաերթի է ենթարկել երկրպագուին, հաղորդում է La Derecha Diario-ն։

Միջադեպը տեղի է ուեցել Մինա-Կլավերոյի եզրափակիչ փուլի ժամանակ։ Պարագվայցիներ Դիդյե Արիասի ու Էկտոր Նունյեսի կառավարած Volkswagen Polo-ն կորցրել է կառավարումն ու դուրս նետվել մրցուղուց։ Մեքենան հայտնվել է երկրպագուների համար նախատեսված գոտում։

Վթարի հետևանքով երեք երկրպագու հոսպիտալացվել է։ 25-ամյա մի տղամարդ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ավելի ուշ մահացել է։ Դիդյե Արիասն ու Էկտոր Նունյեսը չեն տուժել։

Leave a comment