Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում։
Ինչպես հաղորդում է Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը, բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ Պետդեպարտամենտում, որտեղ երկու կողմերն էլ ներկայացված կլինեն Վաշինգտոնում դեսպանների մակարդակով։
Իսրայելը և Լիբանանն ապրիլի 17-ից տասնօրյա հրադադար են հաստատել, որի ընթացքում քննարկումներ պետք է ընթանան իրավիճակի դիվանագիտական կարգավորման համար։
Սակայն Իսրայելը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը։ Չնայած դրան՝ լիբանանցիները վերադառնում են իրենց բնակավայրեր։