Խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բնակարաններում․ մանրամասներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ իրավապահները Գյուլագարակում  խուզարկություններ են իրականացնում Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների բնակարաններում։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Araratnews-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։

Leave a comment