Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում. ցունամիի վտանգ է հայտարարվել

Բաժանորդագրվել

Երկրաշարժը գրանցվել է Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափից դեպի արևելք գտնվող հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Խաղաղ օվկիանոսի Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների մոտ 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գլխավոր վարչությունը։

Ցնցումների առավելագույն ուժգնությունը Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակով 5+ բալ է կազմել։

Ցունամիի վտանգ է հայտարարվել Հոկայդո ամենահյուսիսային կղզուց մինչև Հոնսյու կղզու հյուսիս։

Նշվում է, որ մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի առաջին ալիքները շատ շուտով կարող են հասնել Ճապոնիայի հյուսիսարևելյան Իվատե պրեֆեկտուրայի ափեր։

Աշխարհի ամենակործանարար և վտանգավոր ցունամիները

Leave a comment