13:50 20.04.2026 (Թարմացված է: 13:52 20.04.2026)
Բաժանորդագրվել
Երկրաշարժը գրանցվել է Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափից դեպի արևելք գտնվող հատվածում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Խաղաղ օվկիանոսի Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների մոտ 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գլխավոր վարչությունը։
Ցնցումների առավելագույն ուժգնությունը Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակով 5+ բալ է կազմել։
Ցունամիի վտանգ է հայտարարվել Հոկայդո ամենահյուսիսային կղզուց մինչև Հոնսյու կղզու հյուսիս։
Նշվում է, որ մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի առաջին ալիքները շատ շուտով կարող են հասնել Ճապոնիայի հյուսիսարևելյան Իվատե պրեֆեկտուրայի ափեր։