https://arm.sputniknews.ru/20260420/irany-chi-tsragrum-amni-het-banakcutjunneri-nvor-pul-anckacnel-agn-101175957.html
Իրանը չի ծրագրում ԱՄՆ–ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել. ԱԳՆ
Իրանը չի ծրագրում ԱՄՆ–ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է` Վաշինգտոնը ցույց է տվել, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացի շարունակմանը։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T13:29+0400
2026-04-20T13:29+0400
2026-04-20T13:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
իսմայիլ բաղայի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:801:451_1920x0_80_0_0_032879e0fa7d771480a9b1669d368351.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իրանը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ցույց են տվել, որ լուրջ չեն վերաբերվում դիվանագիտական գործընթացի շարունակմանը՝ հակասական պահվածք դրսևորելով և անդադար խախտելով հրադադարի դրույթները։ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի վերջին գործողությունները, այդ թվում՝ լիբանանյան համաձայնագրերի խախտումը, Իրանի ծովային շրջափակման փորձը և իրանական առևտրային նավի վրա հարձակումը, ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, ագրեսիվ գործողությունների վառ օրինակներ են։Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը չի մոռանա Ամերիկայի կողմից դիվանագիտությանը բազմակի անգամ դավաճանելու դեպքերը։ Մոտ 9 ամսում Վաշինգտոնը երկու անգամ Իրան է ներխուժել բանակցությունների ընթացքում՝ խախտելով միջազգային իրավունքը, սպանելով բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների` վնաս հասցնելով ազգային սեփականությանը։Երեկ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելուց։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_3628265dad8207fe658abe553e5736fc.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ, իսմայիլ բաղայի
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է` Վաշինգտոնը ցույց է տվել, որ լուրջ չի վերաբերվում դիվանագիտական գործընթացի շարունակմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Իրանը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները ցույց են տվել, որ լուրջ չեն վերաբերվում դիվանագիտական գործընթացի շարունակմանը՝ հակասական պահվածք դրսևորելով և անդադար խախտելով հրադադարի դրույթները։
«Խոսքի և գործողությունների միջև այս ակնհայտ հակասությունը խորացնում է իրանցի ժողովրդի կասկածները ԱՄՆ մտադրությունների վերաբերյալ։ Հետևաբար Իրանը բանակցությունների շարունակման վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի՝ հաշվի առնելով իր ազգային շահերը», – նշել է Բաղային։
Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը չի մոռանա Ամերիկայի կողմից դիվանագիտությանը բազմակի անգամ դավաճանելու դեպքերը։ Մոտ 9 ամսում Վաշինգտոնը երկու անգամ Իրան է ներխուժել բանակցությունների ընթացքում՝ խախտելով միջազգային իրավունքը, սպանելով բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների` վնաս հասցնելով ազգային սեփականությանը։