Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Միացյալ Նահանգները շատ դրական կողմեր ունի, բայց «անհեթեությունների պակաս էլ չունի»։
RT-ին տված հարցազրույցում նա ասել է, որ երբ խորհրդարանի անդամ էր, դեմ է քվեարկել Խորհրդային Միության փլուզմանը։ Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես Արևմուտքից «բարի կամեցողները» հրահրեցին պայքար Կոմունիստական կուսակցության ղեկավարության դեմ։
«Գուցե Խորհրդային Միությունում բարեփոխումներ էին անհրաժեշտ, անհեթեթությունների պակաս չկար։ Ինչպես հիմա Ամերիկայում է. կան շատ դրական բաներ, բայց կա նաև շատ հիմարություն»,- նշել է Լուկաշենկոն։