Հայաստանն այս մրցաշարում ներկայացնող 15 շախմատիստներից առավել հաջող հանդես են գալիս գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նախավերջին տուրից հետո Հայկը 7,5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, ընդորում, նա այս առաջնությունում ոչ մի պարտություն չի կրել, իսկ Ռոբերտը 13-րդ տեղում է 7,0 միավորով։
Այսօր եզրափակիչ մրցափուլում մեր երկու շախմատիստներն էլ խաղալու են սեւ խաղաքարերով. Հայկ Մարտիրոսյանը՝ հունգարացի գրոսմայստեր Գլեբ Դուդինի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Լատվիան ներկայացնող գրոսմայստեր Նիկիտա Մեշկովսի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: