Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Առաջին նկարը 2018-ի գարունն է։
Նիկոլը՝ փոքր խմբով, ոտքով քայլում է Գյումրիից Երևան։
Առանց շքախմբի, առանց շքեղության, բայց՝ մեծ գաղափարով։
Երկրորդ նկարը՝ 2026-ի ապրիլի 19։
Նույն ճանապարհը։
Նույն մարդը՝ արդեն որպես ՀՀ վարչապետ։
Բայց այս անգամ նրան ուղեկցում են հարյուրավոր քաղաքացիներ, շարասյունը ձգվում է կիլոմետրերով։