Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջներին հաջողվել է մարել կրակը

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում


ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել:


Ինչպես հայտնում է կայքը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։


Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։ Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։


Leave a comment