Հորմուզի նեղուցը հատելու հերթում սպասող շուրջ 20 նավ շրջվել է դեպի Օման. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260418/hvormuzi-neghucy-hatelu-hertum-spasvogh-shurj-20-nav-shrjvel-e-depi-oman-zlm-101131917.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_4b4238799726fb905054e8a867323161.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, նավ, ամն, օման

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, նավ, ամն, օման

Բաժանորդագրվել

Այդ նավերից յուրաքանչյուրն ավելի վաղ համաձայնել էր նեղուցը հատելու համար 2 մլն դոլար վճարել ԻՀՊԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մոտ 20 նավեր, որոնք հերթ էին կանգնել Հորմուզի նեղուցը հատելու համար, շրջվել են դեպի Օման՝ նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողության վերականգնման մասին Իրանի հայտարարությունից հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Հոնկոնգի կոնտեյներատար նավի բրոքերներին և սեփականատիրոջը։

Ավելի վաղ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի շրջափակման պատճառով Իրանի զինված ուժերը վերականգնել են Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ռազմական ռեժիմը:

«Հորմուզի նեղուցը հատելու հերթում գտնվող մոտ 20 նավ ստանալով նեղուցը փակվելու մասին ԻՀՊԿ ռադիոհաղորդագրությունը՝ շրջվել են դեպի Օման», – նշում է պարբերականը։

Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է նաև, որ այդ նավերից յուրաքանչյուրն ավելի վաղ համաձայնել էր նեղուցը հատելու համար 2 մլն դոլար վճարել ԻՀՊԿ-ին:

ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսել են շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները: Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել Հորմուզի նեղուցով, եթե դրա համար Թեհրանին չեն վճարել: Իրանի իշխանությունները վճարի ներդրման մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։

Leave a comment