Չենք կարող ամեն առավոտ արթնանալ և ամեն երեկո քնել՝ աշխարհին uպառնացող նախագահի թվիթով․ Լուլա դա Սիլվա

Չի կարող պատահել, որ աշխարհը 2.7 տրիլիոն դոլար ծախսի զենքի վրա, մինչդեռ մարդիկ սովամահ են լինում, հայտարարել է  շաբաթ օրը Բարսելոնայում կայացած առաջադեմ առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

«Չի կարող պատահել, որ մենք խոսենք մոլորակի ածխածնազրկման մասին, մինչդեռ ամեն օր ռումբեր են նետվում»,- ասել է Լուլան։

– ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները պետք է համաձայնեն փոխել իրենց վարքագիծը՝ Իրանում պատերազմը դադարեցնելու հարցում ձախողվելուց հետո:

– Մենք չենք կարող ամեն առավոտ արթնանալ և ամեն երեկո քնել՝ աշխարհին սպառնացող և պատերազմներ հայտարարող նախագահի թվիթով:

– Լիբանանը դառնում է Իսրայելի կողմից մղվող յուրաքանչյուր պատերազմի զոհը. վերջին կրակոցը միշտ հայտնվում է Լիբանանում։

– Կուբան խնդիրներ ունի, բայց դրանք կուբացի ժողովրդի խնդիրներն են։ Դա Լուլայի, Կլաուդիայի կամ Թրամփի խնդիր չէ. դա կուբացի ժողովրդի խնդիրն է։ Դադարեցրեք Կուբայի այս անիծյալ շրջափակումը և թող կուբացի ժողովուրդը ապրի իր կյանքով։

– Բրազիլիան պատերազմ չի ուզում Միացյալ Նահանգների հետ։ Ես պատերազմ չեմ ուզում Չինաստանի հետ, չեմ ուզում պատերազմ Ռուսաստանի հետ, չեմ ուզում պատերազմ Ուրուգվայի հետ։

Leave a comment