Լավրովն Անթալիայում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարարի հետ

https://arm.sputniknews.ru/20260418/lavrvovn-antaliajum-banakcutjunner-e-varum-turqiaji-artgvortsnakharari-het-101123267.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101122870_280:0:1651:1028_1920x0_80_0_0_55343194f8fa8149c302dc365f678f4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրքիա, ռուսաստան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, հաքան ֆիդան

թուրքիա, ռուսաստան, սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, հաքան ֆիդան

Բաժանորդագրվել

Լավրովն Անթալիայում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հաստատել են ճգնաժամերի կարգավորման արդյունավետ լուծումներ մշակելու համար Մոսկվայի և Անկարայի կառուցողական փոխգործակցության ձգտումը: Այս մասին ասվում է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Համաժողովի շրջանակում Հաքան Ֆիդանի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտներին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Հաստատվել է հետագա կառուցողական փոխգործակցության Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով», – հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:

Leave a comment