Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Պատարագին մասնակցում էին թեմի համայնքներից և Հայաստանի տարբեր թեմերից եկած ուխտավորներ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս եկեղեցի էր բերվել Խաչափայտի մասունքը՝ հավատացյալների հոգիներին մխիթարություն և զորություն պարգևելու համար։
Տոնական Սուրբ Պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխլուսարարապետ հոգեշնորհ Տեր Դավիթ աբեղա Օհանյանը։ Պատարագի ընթացքում հավատացյալներին հոգեշահ քարոզով իր պատգամը փոխանցեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հայր Սուրբը մասնավորապես նշեց. «Այսօր սրբոց տոն է՝ Սուրբ Սարգիս զորավարի, նրա պատանի որդու և տասնչորս նահատակ զինվորների։ Այսօր նրանք են խոսում, մի կողմից՝ իրենց վարքաբանությամբ և նահատակությամբ, մյուս կողմից՝ իրենց բարեխոսությամբ։ Սուրբ Սարգսի կյանքն ամբողջությամբ քրիստոնեական հավատի վկայություն է՝ կուռքերի կործանում՝ որպես ուղղափառ հավատի դրսևորում, և կարոտյալներին բաժնեկցություն՝ որպես հավատից բխած սիրո արտահայտություն։ Նրա կյանքը հստակ ընտրություն էր՝ հրաժարում չարից և չարիք գործելուց և կենսակերպ բարու և բարիք գործելու մեջ։ Նրա մահը ևս դարձավ բարեգործություն հետագա սերունդների և հատկապես մեզ համար արդի աշխարհում, որ խիստ կարիքն ունի հոգևոր սպառազինության. սաղավարտի՝ իբրև փրկության, զրահի՝ իբրև ճշմարտության և արդարության, զինվորական կոշիկի՝ իբրև խաղաղության տարածման պատրաստակամության, վահանի՝ իբրև անսասան հավատի, և սուսերի՝ Աստծո խոսքի։ Սիրո բարեխոսն իր նահատակությունից առաջ աղոթեց մեզ համար, ովքեր նեղության մեջ կհիշեն իր անունը և կդիմեն Քրիստոսին։ Սիրելի երիտասարդներ, Սուրբ Սարգիսը ձեզ հիշեցնում է, որ երիտասարդությունը ոչ թե հավատից հեռու լինելու ժամանակն է, այլ հենց հավատի քաջ վկայության տարիքը, սիրելու և պատասխանատվություն ստանձնելու քաջության շրջանը»։
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Երիտասարդների օրհնության կարգ։
Թող Սուրբ Սարգիս Զորավարի բարեխոսությունը ուղեկից լինի մեր ազգին ու ժողովրդին։
դիտվել է 228 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը