Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն ռազմատեխնիկական համագործակցությունը. վարչապետ

Բաժանորդագրվել

Նա նշեց, որ համաձայնություն է ձեռք բերվել իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են իրագոծել նախկինում ձեռք բերված ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի հետ մենք ունենք, ունեցել ենք ռազմատեխնիկական համագործակցություն, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ կրճատվել»,– ասաց նա։

Վարչապետը նշեց, որ Մոսկվայում , Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, համաձայնություն է ձեռք բերվել իրագործել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Leave a comment