Ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes վարողը նպաստ է ստացել․ Փաշինյան

Ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes վարողը նպաստ է ստացել․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին ։

«Համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը էլի այդպես դեմոնիզացվում է, այդ թվում՝ մենք պետք է մարդկանց ճիշտ ներկայացնենք, որ դա նաև սոցիալապես ամենախոցելի խավերին ճշգրիտ հասցեական նույնականացնելն է և ուղելը, որովհետև մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes վարողը նպաստ է ստացել»,-  կառավարության նիստում ասել Է վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

Վարչապետի խոսքով՝ խնդիրը այն չէ, որ մեկը նպաստ  է ստանում, այլ, որ մեկը դրա կարիքը ավելի շատ ունի և մենք չենք կարողանում G կարգի Mercedes վարողի պատճառով մյուս կարիքավորի համար ավելի լավ ծառայություններ մատուցել, որովհետև ծառայությունն է կարևոր: 

«Այս ինստիտուտը պետք է զարգացնենք, բայց եթե  համեմատենք նույն ռեյտինգների հետ, վստահելիությունն ամենակարևոր բանն է, դրա համար հստակ չափանիշներ պետք է լինեն, և ճիշտ է առանց ժամկետի ենք տալիս, որ մարդկաց անընդհատ չտանենք-բերենք, բայց  մյուս կողմից էլ հիմա տեխնոլոգիան զարգացել է և ռիսկերի գնահատման մեր համակարգը պետք է մեզ նշան տա, որ տվյալ օրինապահ հարկ վճարողի դեպքում շեղումներ կան և մենք պետք է վստահելիությունը պահենք»:


 

Leave a comment