«Կարաս Bentley ու Rolls-Royce ունենալ, բայց չես կարա Երևան-Սևան առանձին մայրուղի ունենալ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մարդը կարող է «Բենթլի» կամ «Ռոլս Ռոյս» ունենալ, բայց մեկ է՝ ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար Երևան-Սևան կամ Երևան-Բագրատաշեն առանձին մայրուղի ունենալ»,- Կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ընդգծեց, որ հարկային համակարգը այն օղակն է, որը կապում է ամենահարուստին և ամենաաղքատին։ Վարչապետի պնդմամբ՝ առանց բյուջետային ծախսերի հնարավոր չէ ապահովել ո՛չ սոցիալական նպաստները, ո՛չ առողջապահությունը և ո՛չ էլ անվտանգությունը։

«Ով ասում է՝ հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար օդանավակայան կառուցի, իր տնից մինչև աշխատավայր առանձին ճանապարհ կառուցի և միայն իր կառուցածով երթևեկի։ Եթե պետությունը ճանապարհ չկառուցի, ձեր «Բենթլիներից» միայն հետևի «ստոպ-ֆառն» է մնալու»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment