Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Սմբատ Լպուտյանը

Հասարակություն

18.04.2026 | 10:18

Ձերբակարկվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նրանք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։

Armlur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին։
Լրատվամիջոցի տվյալներով` պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։

Նշվում է, որ նույն գործի շրջանակում ձերբակալել են նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։

Անի Թամրազյան

Leave a comment