«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Հասարակություն

17.04.2026 | 22:42

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ դատարանը քննում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, իսկ դրսում բողոքի ակցիա էին իրականացնում նրա կուսակիցներն ու աջակիցները։

Leave a comment